Սիրիայի Հոմս քաղաքում ավելի քան 400 զինյալ հանձնվել է իշխանությանը
Սիրիական հեռուստաալիքը հայտարարել է, որ Հոմս քաղաքում 428 զինյալ զենքը վայր է դրել և հանձնվել իշխանությանը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ նույնպես մի խումբ զինյալներ իրենց ընտանիքների հետ դուրս կհանվեն քաղաքից:
Ամենայն հավանականության հանձնված զինյալներին համաներում կշնորհվի: