211652_close_icon
views-count2422 դիտում article-date 17:15 15-05-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 12-ից 15-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 12-ից 15-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի և ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 22-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 11 դեպք: Բացահայտվել է գողության 28, խարդախության 15, հարկերից խուսափելու 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 8 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր