211652_close_icon
views-count938 դիտում article-date 13:25 07-05-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 6-ից 7-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը, գողության 18 դեպքից` 12-ը, խարդախության 8 դեպքից` 6-ը, ապօրինի ծառահատման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 5, խարդախության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 7 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր