211652_close_icon

Հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիները աշխատանքի ընդունվեցին ճանապարհային ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6335 դիտում article-date 12:08 15-05-2017
Մայիսի 12-ին ճանապարհային ոստիկանությունում էին ճանապահային ոստիկանության աշխատանքի ընդունվելու հրավերին արձագանքած 7 քաղաքացի: Հրավերն առանձնահատուկ էր: Ճանապարհային ոստիկանությունը համագործակցելով հաշմադամություն ունեցողների աջակցության և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Յունիսոն» հասարակական կազմակերպության հետ, փետրվարի 28-ին ճանապարհային ոստիկանության վարչական մասում, ավագ տեսուչի և տեսուչի (տեխնիկական սպասարկում իրականացնող) պաշտոններում աշխատանքի էր հրավիրել հենաշարժողական խնդիրներ ունեցող, բավարար տեսողությամբ, առողջական հակացուցումներ չունեցող, բարձրագույն կրթությամբ, համակարգչային Microsoft Office ծրագրերին տիրապետող, մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիներին: Հրավիրված քաղաքացիներից ընդունվել են դիմումներ, կատարվել են համապատասխան ստուգումներ, որոնց արդյունքում նրանցից մեկը հրաժարվել է, մյուսի գործը գտնվում ՃՈ կադրերի բաժնի վարույթում, համապատասխան հաստիքի առկայության դեպքում ընթացք տալու համար, իսկ 3-ը ՃՈ պետի հրամանով արդեն նշանակվել են համապատասխան պաշտոնների: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր