2552 դիտում
16:04 28-08-2015
Ամառային ճամբարներ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների և պատանիների համար. լուսանկարներ
Արդեն երրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար կազմակերպվում են ամառային ճամբարներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագրում ընդգրկվում են ցանկություն հայտնած հենաշարժողական խնդիրներ ունեցող բոլոր երեխաները:
Օգոստոսի 28-31-ն անցկացվող «Երևանյան ամառ 2015» ամառային ճամբարներին նախորդ տարվա 50-ի փոխարեն այս տարի մասնակցում են շուրջ 100 փոքրիկներ ու պատանիներ։ Խաղերով ու անակնկալներով լի առօրյայով ճամբարների մեկնարկը տրվել է Մանկական երկաթուղուց, որտեղ ծրագրի մասնակիցներն անվճար օգտվել են նաև գնացքից:
Երեխաների ճամբարային առօրյային ծանոթացել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Քառօրյա ճամբարների շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկներն ու պատանիները կայցելեն նաև «Հաղթանակ» զբոսայգի, անվճար կօգտվեն ատրակցիոններից, իսկ Երևանի կենդանաբանական այգում էլ կշփվեն կենդանիների հետ ու կհետևեն նրանց կերակրման ընթացքին:
Առանձնակի կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող նմանատիպ ծրագրերի իրականացումը` երեխաների ծնողներն իրենց գոհունակությունն են փոխանցել Երևանի քաղաքապետին` հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության և վերաբերմունքի, ինչպես նաև իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
865 դիտում
12:01 02-09-2015
Ավարտվել է հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների և պատանիների համար ամառային ճամբարների ծրագիրը
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»