211652_close_icon
views-count7447 դիտում article-date 22:08 14-05-2017

Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ 79 հաղորդումների փաստով իրականացվում է վարույթ

Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ Ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված ահազանգերից և հրապարակումներից առանձնացվել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 79 հաղորդում: Հրապարակումներից 56-ը հայտնաբերվել են ԶԼՄ-ների մշտադիտարկման, իսկ 23-ը ՀՀ ոստիկանությունում ստացված ահազանգերի արդյունքում: Նշված բոլոր հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ: Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

Նմանատիպ նյութեր