Երդմնակալության արարողությունից հետո Մակրոնն այցելել է Փարիզի զինվորական հոսպիտալ
Երդմնակալության արարողությունից հետո Մակրոնն այցելել է «Պերսի» զինվորական հոսպիտալ: Այն գտնվում է Կլամար քաղաքում, որն ընկած է Փարիզից հարավ-արևմուտք:
Նախագահի այցը փակ է եղել: ԶԼՄ-ների ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել: Այդ մասին գրում է TACC-ը:
Երկրի նոր ղեկավարը հոսպիտալում մնացել է մոտ մեկ ժամ, շփվել վիրավոր զինվորների հետ: