13920 դիտում
21:28 13-05-2017
Գեւորգ Ալեքսանյան. Մինչեւ աշխարհի առաջնությունն Արթուրը պետք է նոր կանոններով գոտեմարտելու փորձ ունենար
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, մինչեւ վերջին պահը հարցականի տակ էր։ Սակայն ըմբիշն ու մարզիչները որոշեցին ստուգատեսը բաց չթողնել։ Անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի խոսքով, դա Արթուրին անհրաժեշտ էր մինչեւ աշխարհի առաջնությունն ըմբշամարտի նոր կանոններին հարմարվելու համար։ Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ Արթուրը վաղը կմեկնի հանգստանալու, որից հետո կվերադառնա մարզումներին.
«Վնասվածքներն Արթուրին խանգարել էին այս տարի միջազգային մրցաշարերի մասնակցել, իսկ աշխարհի առաջնությունից առաջ հարկավոր էր նոր կանոններով գոտեմարտել: Եկանք ընդհանուր հայտարարի եւ Արթուրը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը:
Իհարկե, վնասվածքը խանգարեց, կար նաեւ հոգեբանական գործոնը. ինը ամիս չէր մասնակցել մրցումների: Կարծում եմ` նա հաղթահարեց այդ ամենը եւ հանդես եկավ ավելի լավ, քան պատրաստ էր այդ պահին:
Գոտեմարտերի ընթացքում ցավերն ուժեղանում էին: Նա պետք է լավ հանգստանա, իսկ վերականգնվելու համար` նորից բժշկական կուրս անցնի»,-ասաց Գեւորգ Ալեքսանյանը:
Մարզչի խոսքով, փոփոխություններից հետո գոտեմարտերը կորցրել են դիտարժանությունը.
«Բոլոր կանոններով էլ հնարավոր է գոտեմարտել: Առանց չորեքթաթ դրության, հնարքներն ու միավորները քիչ եղան: Պետք է այս կանոնադրությանը համապատասխան տակտիկա մշակել, անել այնպես, որպեսզի կանգնած դիրքից գործողություն կատարելով հասնել չորեքթաթ դրության»,- նշեց օլիմպիական չեմպիոնի հայրը:
Նմանատիպ նյութեր
2424 դիտում
14:03 06-02-2021
Արթուրը զոհվեց հրադադարից ժամեր առաջ, դիպուկահարի կրակոցից. Արթուրը զոհվեց, որ Մարտունին անառիկ մնա
3895 դիտում
20:44 16-09-2019
Գևորգ Ալեքսանյան. Արթուրը շատ էր ուզում գոտեմարտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2431 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը
2410 դիտում
10:37 18-01-2025
Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա Ռոստոմյան
22756 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո