211652_close_icon
views-count6738 դիտում article-date 14:25 20-10-2020

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ ձե’ր կյանքի գնով, Գեւորգ, Արտավազդ, Մանվել, Գեւորգ. Աննա Հակոբյանը զոհված զինծառայողների լուսանկար է հրապարակել

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել զոհված զինծառայողների մասին եւ կից հրապարակել նրանց լուսանկարը։ «ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ ձե’ր շնորհիվ։ Դո’ւք կանգնեցիք մինչեւ վերջ։ Դո’ւք չընկրկեցիք թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւք չհավատացիք թուլամորթներին ու չսասանվեցիք դավաճանների հարվածներից։ ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ ձե’ր կյանքի գնով, Գեւորգ, Արտավազդ, Մանվել, Գեւորգ։ Մենք ձեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր