211652_close_icon
views-count12391 դիտում article-date 19:45 13-05-2017

Գերմանիա. Ֆանտաստիկ իրադարձություններ Լայպցիգում. «Բավարիան» կրկնեց «Բարսելոնայի» հերոսությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական` «Լեյպցիգ»-«Բավարիա» հանդիպումը պատմության մեջ կմտնի` որպես ամենաֆանտաստիկ սյուժե ունեցողներից մեկը: Դաշտի տերերը մինչև 85-րդ րոպեն վստահ հաղթանակ էին տանում 4:2 հաշվով: Բայց հետո տեղի ունեցավ անհավանականը. նախ` «Բավարիան» կրճատեց հաշվի տարբերությունը, հետո` Ալաբան տուգանային հիանալի հարվածով հավասարեցրեց, իսկ խաղի ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Արիեն Ռոբենն իրեն բնորոշ վարպետությամբ շրջանցեց մրցակցի պաշտպաններին ու հաղթանակ բերեց թիմին` 5:4: «Բավարիան» սուպերկամային հաղթանակ տարավ և համարյա կրկնեց «Բարսելոնայի» պատմական քեմբեքը` ՊՍԺ-ի հետ խաղում: Չնայած այս պարտությանը, «Լեյպցիգը» առաջնությունում ապահովեց 2-րդ տեղը և անհասանելի դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» համար, որը ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ` 1:1: Ընդ որում, «Լեյպցիգը» դարձավ Բունդեսլիգայի պատմության առաջին թիմը, որը նորամուտը նշելով բարձրագույն լիգայում, անմիջապես գրավում է 2-րդ տեղը: Գերմանիայի առաջնություն, 33-րդ տուր [b]«Լայպցիգ» - «Բավարիա»՝ 4:5 [/b]Մարսել Զաբիտցեր, 2, Տիմո Վերներ, 29, 11մ, 65, Յուսուֆ Պոուլսեն, 47 – Ռոբերտ Լևանդովսկի, 17, 11մ, 84, Տյագո Ալկանտարա, 70, Դավիդ Ալաբա, 90+1, Արիեն Ռոբեն, 90+5 [b]«Աուգսբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:1 [/b]Ալֆրեդ Ֆինբոգասոն, 28 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 32
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր