Իսպանիա. «Ռեալը» կրկնեց «Բարսելոնայի» ֆանտաստիկ ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Բարսելոնայում հաղթեց տեղի «Էսպանյոլին»` 2:0:
Այդպիսով, մադրիդյան ակումբը Պրիմերայում 16-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և կրկնեց Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած «Բարսելոնայի» ռեկորդը (2010/11 մրցաշրջան):
Ռեկորդային շարքը սկսվել է մարտի 2-ին «Լևանտեի» նկատմամբ տարած հաղթանակով (3:1):
Նշենք, որ այս հաղթանակից հետո «Ռեալը» 12 միավորով Պրիմերայի միանձնյա առաջատարն է: