Իսպանիա. «Ռեալը» հերթական հաղթանակը տարավ և կրկնեց «Բարսելոնայի» պատմական ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթեց «Գրանադային»:
Մադրիդցիները արդեն առաջին խաղակեսում 4 գնդակ խփեցին և երկրորդ խաղակեսը ընդամենը ֆորմալ բնույթ կրեց:
Սա «Ռեալի» 39-րդ անընդմեջ հանդիպումն էր առանց պարտության և այս ցուցանիշը իսպանական ակումբների պատմության ռեկորդի կրկնությունն էր:
Անգերազանցելի համարվող ռեկորդը պատկանում էր «Բարսելոնային», որի անպարտելի հանդիպումների շարքը` 2015 թվականի հոկտեմբերից մինչև 2016-ի մարտը, բաղկացած էր 39 խաղից:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 40 միավոր և 6 միավորով առաջ է «Բարսելոնայից»:
[b]Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր
[/b]
«Ռեալ» - «Գրանադա»՝ 5:0
Իսկո, 12, 31, Բենզեմա, 20, Ռոնալդու, 28, Կազեմիրո, 58