211652_close_icon
views-count3598 դիտում article-date 17:42 13-05-2017

Միշել Օբաման դպրոցներում մատակարարվող սնունդն «աղբ» է անվանել

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, խստորեն քննադատել է դպրոցներում սննդի մատակարարման գործընթացը, որը սահմանվել է ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, հաղորդում է BBC-ն։ «Մտածեք, մինչ ինչ-որ մեկի գործերը հոյակապ են ընթանում, ձեր երեխաները դպրոցներում աղբ են ուտում, այլ ոչ առողջ սնունդ»,-ասել է Միշել Օբաման։ Նա հիշեցրել է, որ երկրում յուրաքանչյուր 5-րդ երեխան տառապում է գիրությունից. «Պետք է կանգ առնեք և մտածեք՝ ինչո՞ւ չեք ցանկանում, որպեսզի մեր երեխաները դպրոցում լավ սնվեն։ Ի՞նչ է կատարվում ձեզ հետ։ Ասեմ՝ եթե ինչ-որ մեկը նման քայլի է գնացել, նշանակում է, որ ձեր երեխան նրան պետք չէ»։ «Առողջ երեխայի մասին» 2010 թվականին ընդունված օրենքը դաշնային սուբսիդիաներ էր տրամադրում դպրոցներին՝ ուղղված դպրոցականներին որակյալ ու առողջ սնունդ մատակարարելուն, սակայն այս տարվա մայիսին ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարար Սոննի Պերդուեն մեղմեց պահանջները՝ թույլ տալով դպրոցներին մատակարարել հոտավետիչներով կաթնային ըմպելիքներ և ոչ միայն։

Նմանատիպ նյութեր