5306 դիտում
19:55 12-05-2017
Գողություն Երևանում գտնվող կրպակներից մեկից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ Երևան քաղաքում գործող կրպակից գումար և ծխախոտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2017թ. ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը, առերևույթ հանցագործություն կատարած անձը, մուտք գործելով Երևան քաղաքում գտնվող կրպակներից մեկը, հափշտակել է կանխիկ գումար և տարբեր ապրանքանիշերի ծխախոտ՝ սեփականատիրոջը պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված միջին տարիքի տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9773 դիտում
18:50 14-01-2017
Գողություն է կատարվել Ասկերանի շրջանում գտնվող հողամասերից մեկից
3709 դիտում
22:10 21-06-2018
Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25111 դիտում
12:27 01-02-2017
Տղամարդը երևանյան խանութներից մեկից գողություն է արել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
463 դիտում
19:32 02-05-2024
«Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում՝ խորհրդարանում
427 դիտում
19:05 02-05-2024
Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ
460 դիտում
18:52 02-05-2024
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը