211652_close_icon

Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացնում են թուրքական ապրանքները

views-count1495 դիտում article-date 22:06 13-05-2025
Հնդկաստան-Պակիստան հակամարտության վերջին սրացումներն ազդել են թուրք-հնդկական տնտեսական համագործակցության վրա: Հայտնում է ermenihaber.am-ը:

Թուրքական մեդիայում տարածվող լուրերում ընդգծվում է, որ Թուրքիայի կողմից Պակիստանի աջակցող հայտարարություններն ունեցել են իրենց հետևանքները:

Սոցցանցերում տարածվող տեսահոլովակներում երևում է, թե ինչպես են հնդիկ վաճառողները կրպակներից դուրս հանում «Made in Turkiye» պիտակով խնձորները և խաչ քաշում պիտակների վրա:

«Այդ կադրերն ուշագրավ են թե՛ տնտեսական և թե՛ դիվանագիտական դրսևորումների տեսանկյունից: Տեղի ունեցածն օրակարգային է դարձել սոցցանցերում»,- գրում են թուրքական մամուլում: 

Նմանատիպ նյութեր