«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամռանը ուժեղացնել կիսապաշտպանությունը: Թիմի գլխավոր տրանսֆերային նպատակն այդ ուղղությամբ դարձել է «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը: 2014թ. «Յունայթեդը» արդեն փորձել էր ձեռք բերել գերմանացուն և շատ մոտ էր դրան, սակայն վերջին պահին Կրոսը գերադասեց տեղափոխվել «Ռեալ»:
Սպասվում է, որ ամռանը «Ռեալը» մի շարք ֆուտբոլիստների: «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի գնել Կրոսին, որի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը:
Բացի, Կրոսից, մանկունյանցիների ցուցակում է նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է կիսապաշտպանությունում Կրոսին օգտագործել որպես կապող օղակ Նեմանյա Մատիչի և Պոլ Պոգբայի միջև: