«Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը:
Մադրիդցիների տրանսֆերային նպատակը կդառնա Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը:
Նշվում է, որ նախկինի պես «Ռեալը» դեռ ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, սակայն ակումբում գտնում է, որ այս ամռանը նման տրանսֆերն անհնար է:
19-ամյա նովեգացին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիա» տեղափոխվեց ավստրիական «Ռեդ Բուլից»:
Բունդեսլիգայի 8 խաղում Հոլանդը դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: