«Նիկոլ Դուման» ընկերությանը 165 միլիոն դրամ է հատկացվել նստարանների համար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը 2015 թ. մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակում Երևանի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 550 «Երևան» նստարան և 600 հատ ձուլվածքով աղբաման, իսկ 2016 թ.՝ 450 «Երևան» գրվածքով նստարան, 300 ձուլվածքով մեծ աղբաման և 310 ձուլվածքով փոքր աղբաման:
Այս ծրագիրն իրականացվել է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ կնքված պայմանագրերի արդյունքում: Նշենք, որ «Երևան» նստարաններն արժեն 165 հազար դրամ, աղբամանները՝ 78 հագար դրամ, տարիների ընթացքում մեկ միավոր ապրանքի գինն աննշան տատանվել է: Եթե բազմապատկենք 2015 և 2016 թվականներին ձեռք բերված միայն նստարանների արժեքները, ապա ստացվում է, որ 165 միլիոն դրամ է հատկացվել այդ գնման համար «Նիկոլ Դուման» ընկերությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]