211652_close_icon
views-count10432 դիտում article-date 01:07 12-05-2017

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 խաղաց իսպանական «Սելտայի» հետ և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր անգլիական ակումբի հաղթանակով` 1:0: Մանկունյանցիների կազմում գոլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելայինին: «Սելտան» 85-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղի վերջին վայրկյաններին քիչ էր մնում խփեր 2-րդ գնդակը, սակայն բախտը ժպտաց Մոուրինյոյի թիմին: Բավական դժվարին հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդը»: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 77-րդ րոպեին: Եվրոպայի Լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի հոլանդական «Այաքսը», որը երկու խաղերի արդյունքով, չափազանց դրամատիկ պայքարում կարողացավ հաղթահարել ֆրանսիական «Լիոնի» արգելքը (4:1; 1:3): Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի հաղթողը Չեմպիոնների լիգայի ուղեգիր կստանա: [b]Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում [/b] «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սելտա»` 1:1 (առաջին խաղ` 1:0) Ֆելայինի, 17 – Ռոնկալյա, 85
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր