Կառլեն Մկրտչյանի «Անժի»-ին դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլ. տեսանյութ
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան մրցավեճում Մախաչկալայի «Անժի»-ն մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց բելգիական «Գենկ»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Անժի»-ի կազմում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 94-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին մրցավեճը ավարտվել էր գոլզուրկ ոչ-ոքի արդյունքով:
«Գենկ» - «Անժի»`0:2
Գոլեր` Չիմանգա 64' (ինք), Ա. Ալիև 71'