Ժոզե Մոուրինյո. Դե Բուրը ԱՊԼ-ի պատմության վատագույն մարզիչն էր
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է Ֆրանկ դե Բուրի [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/12/1091164/]քննադատությանը[/url]:
«Քրիսթալ Փելասի» նախկին գլխավոր մարզիչը ասել էր. «Շատ ցավալի է, որ Ռեշֆորդը խաղում է մարզիչ Մոուրինյոյի ղեկավարությամբ: Նա երիտասարդ անգլիացի հարձակվող է, նա պետք է խաղային ժամանակ ստանա և կարող է սխալներ թույլ տալ»:
Պորտուգալացին պատասխանել է.«Դե Բուրը պրեմիեր լիգայի պատմության մեջ վատագույն մարզիչն է: Եթե նա մարզեր Ռեշֆորդին, ապա Մարկուսին կսովորեցներ պարտվել»:
Նշենք, որ դե Բուրը «Քրիսթալ Փելասից» հեռացվել էր մրցաշրջանի սկզբում: Նրա օրոք թիմը ԱՊԼ-ի բոլոր 7 խաղերում միայն պարտություն էր կրել՝ գնդակների 0:17 հարաբերակցությամբ: