211652_close_icon
views-count10808 դիտում article-date 16:30 09-05-2017

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

Սույն թվականի մայիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:07-ին (Գրինվիչի ժամանակով` 11:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.180 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Ըստ նախնական տվյալների երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:

Նմանատիպ նյութեր