211652_close_icon
views-count18663 դիտում article-date 17:34 08-05-2017

Քաղաքացիները ռետինե նավակներով դուրս են եկել Սևանա լիճ և քամու պատճառով չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Մայիսի 8-ին, ժամը 13:22-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին՝ նորակառույց կամրջի մոտակայքում, քաղաքացիները ռետինե նավակներով դուրս են եկել Սևանա լիճ և քամու պատճառով չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն ափից մոտ 50 մ հեռավորությունից դուրս են բերել Շ. Հ.-ին և Հ. Ս.-ին իրենց նավակներով։ *** Մայիսի 8-ին, ժամը 12։06-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակզու հարավային ափից մոտ 400 մետր հեռավորության վրա (դեպի Սևանա լիճ) առկա է քամու հետևանքով չկառավարվող առագաստանավ (ուղևորով)։ Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները Ս. Ռ.-ին և Ա. Չ.-ին նավակով դուրս են բերել ափ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր