Քաղաքացիները ռետինե նավակով մոտ 1 կմ հեռացել են ափից և ուժեղ քամու պատճառով չեն կարողանում վերադառնալ
Հուլիսի 23-ին, ժամը 17։25-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են երկու քաղաքացու, ովքեր ռետինե նավակով մոտ 1 կմ հեռացել են ափից և ուժեղ քամու պատճառով չեն կարողանում վերադառնալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացիներ 36-ամյա Վ․Ն․-ին, 39-ամյա Լ․Գ․-ին և ռետինե նավակը:
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացիներ 36-ամյա Վ․Ն․-ին, 39-ամյա Լ․Գ․-ին և ռետինե նավակը: