211652_close_icon

Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ. այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. Ալիև

views-count1102 դիտում article-date 16:24 03-11-2025
Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ, հայտարարել է  Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը՝   Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:

«Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին՝ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ: 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը», - ասել է Ալիևը:

Նմանատիպ նյութեր