Իտալիայի Դեմոկրատական կուսակցությունը նոր ղեկավար է ընտրել
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռանցին կրկին դարձել է Դեմոկրատական կուսակցության ղեկավար: Նրա առաջադրումը հաստատված է Ազգային ժողովի կողմից: Իր ելույթում քաղաքական գործիչը նշել է, որ լիովին գոհ է ներկայիս կառավարության աշխատանքից: Այդ մասին հայտնում է ռուսական euronews-ը:
«Մենք վստահ ասում ենք, որ Դեմոկրատական կուսակցության անդամներից և ոչ մեկը կասկածի տակ չի դրել և չի դնի երկրին ծառայելու մեր պատրաստակամությունը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Դեմոկրատական կուսակցությանը նոր ղեկավար ընտրեց: Ռենցին հավաքեց մոտ 70 տոկոս ձայն: