Ֆրանսիայի նախագահական ընտրություններն ընթանում են անվտանգության ուժեղացված պայմաններում
Ֆրանսիայի նախագահական ընտրություններն ընթանում են անվտանգության ուժեղացված պայմաններում: Այդ մասին գրում է ТАСС-ը:
Երկրի ներքին գործերի նախարար Մաթիաս Ֆեկլը հայտնել է , որ ոստիկանությանը լրացուցիչ հանձնարարականներ են տրամադրվել առավելագույն անվտանգության պայմաններում քվեարկությունն ապահովելու համար: Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքում կարգի պահպանությանը հսկելու է ավելի քան 50 հազար ոստիկան:
Մոտ 12 հազար ոստիկան և զինվորական էլ երկրի մայրաքաղաքում է կարգը պահպանում : Ավելի քան 500 ընտրատեղամասում ուժեղացվել է հսկողությունը:
Քաղաքի կենտրոնական թաղամասերում ընտրական հանձնաժողովների մուտքի մոտ հսկում են իրավապահ մարմինների և մասնավոր անվտանգության ընկերությունների աշխատակիցները, որոնք մետաղական դետեկտորների օգնությամբ զննում են տեղամաս մտնողներին: