211652_close_icon
views-count1317 դիտում article-date 21:46 05-05-2015

Ընտրություններն ընթացան ազատ և մրցակցային պայմաններում. այս մասին են վկայում 30 երկրներից ժամանած շուրջ 100 միջազգային դիտորդների գնահատականները. ԼՂՀ ԱԳՆ

2015 թ. մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցան հերթական՝ վեցերորդ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցեց ընտրողների ավելի քան 70%-ը: Ընտրություններն ընթացան ազատ եւ մրցակցային պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում են երեք տասնյակ երկրներից ժամանած շուրջ 100 միջազգային դիտորդների գնահատականները: Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի հայտարարության մեջ։ Խորհրդարանական ընտրությունները վերահաստատեցին այն փաստը, որ յուրաքանչյուր ժողովրդավարական համակարգի գործունեության պարտադիր տարր հանդիսացող ընտրությունները դարձել են Արցախի քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս: Ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունները, լինելով ԼՂՀ քաղաքական գործընթացների անբաժան մեխանիզմ, ուղղված են հանրապետության հասարակական կյանքի կազմակերպմանն ու ժողովրդավարական եղանակով իշխանության մարմինների ձեւավորմանը, որոնք էլ իրենց հերթին մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ օրենքի գերակայության առաջմղման հիմքն են: Ընտրությունները, որպես կամարտահայտություն Արցախի ժողովրդի կողմից, ում դերը սեփական ապագան որոշելու հարցում միանշանակ ընդգծված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2015 թ. ապրիլի 30-ի հայտարարության մեջ, նաեւ կարեւոր ներդրում են տարածաշրջանում կայունության պահպանման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու խաղաղ կարգավորման գործում:

Նմանատիպ նյութեր