16655 դիտում
14:33 11-04-2018
Ադրբեջանում նախագահական ընտրություններն ընթանում են ամենակոպիտ խախտումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր Ադրբեջանում մեկնարկած արտահերթ նախագահական ընտրություններն ընթանում են լուրջ խախտումներով: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, ընտրատեղամասերում գրանցվել են քվեաթերթիկների լցոնումներ:
Մասնավորապես, Բաքվի Յասմալի շրջանի ընտրատեղամասում կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է քաղաքացին քվեատուփ նետում միանգամից մի քանի քվեաթերթիկ:
Մեկ այլ ընտրատեղամասում տեղամասի անդամները թղթով փակում են տեսախցիկը և բաց անում միայն մի քանի վայրկյան անց: Տեսանյութում ակնհայտ երևում է, որ դրանից հետո քվեատուփում թերթիկների թիվն ավելացած է:
Ադրբեջանական «Թուրան» լրատվամիջոցն էլ հայտնել է, որ իր ֆոտոթղթակցի գործունեությունը խոչընդոտվել է: Ընտրատեղամասում ասել են, թե նա գրանցված չէ, մինչդեռ ավելի վաղ ԿԸՀ-ից հայտնել էին, որ լուսանկարիչների աշխատանքը սահմանափակող որևէ կանոն չկա:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/04/11/1093499/]Հիշեցնենք[/url], որ նախագահի պաշտոնի համար պայքարում են 8 թեկնածուներ՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ամբողջական Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունից՝ Ղուդրաթ Հասանգուլիևը, «Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից»՝ Արազ Ալիզադեն, «Վերածննդի ազգային շարժում» կուսակցությունից՝ Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խումբ» կուսակցությունից՝ Ռազի Նուրուլլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից՝ Հաֆիզ Հաջիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը և «Ադրբեջանի դեմոկարտական կուսակցությունից»՝ Սարդար Մամեդովը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1543 դիտում
10:34 24-12-2014
Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններն ընթացել են մեծ խախտումներով. տեսանյութ
4949 դիտում
19:52 07-05-2017
Ֆրանսիայի նախագահական ընտրություններն ընթանում են անվտանգության ուժեղացված պայմաններում
3080 դիտում
22:31 01-12-2015
Դեկտեմբերի 1-ի հավաքն ընթանում է օրենքի խախտումներով. ՀՀ ոստիկանություն
Այս բաժնից
1798 դիտում
20:23 24-12-2024
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
946 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
871 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին