870 դիտում
14:23 04-04-2020
Ընտրություններն ընթացել են անհավասար, բայց մրցակցային պայմաններում. Աշոտ Ղուլյանի կուսակցություն
Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորչած «Արցախի ժողովրդավարական կուսակցության» Կենտրոնական խորհրդի (ԿԽ) ընդլայնված նիստը, որի օրակարգում մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքների ամփոփումն էր։
Կուսակցության տարածքային միավորների, նախընտրական շտաբների պատասխանատուները և վստահված անձերը Կենտրոնական խորհրդին են ներկայացրել ընտրությունների հետ կապված իրենց դիտարկումները, արձանագրած խախտումներն ու առաջարկները։
Ամփոփելով նախընտրական գործընթացների ու ընտրությունների արդյունքները՝ ԿԽ նշել է, որ արձանագրված խախտումներն ու թերությունները, ընդհանուր առմամբ, էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների վերջնական ելքի վրա: Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընդունում է ընտրությունների արդյունքները՝ համարելով, որ ընտրություններն ընթացել են անհավասար, բայց մրցակցային պայմաններում։ Կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր նախընտրական ծրագրի օգտին քվեարկած բոլոր ընտրողներին։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ կուսակցությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
Նմանատիպ նյութեր
1588 դիտում
10:34 24-12-2014
Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններն ընթացել են մեծ խախտումներով. տեսանյութ
5076 դիտում
23:16 25-06-2018
Թուրքիայում նախընտրական քարոզարշավն անցկացվել է անհավասար պայմաններում. Ֆեդերիկա Մոգերինի
Այս բաժնից
568 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
634 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
568 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար