Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 24-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովին:
Ն. Նիկիֆորովը Հայաստան է այցելել՝ մասնակցելու մարտի 24-25-ը Երևանում կայանալիք Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման և տեղեկատվայնացման հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարման և պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդակցությանը:
Խորհրդակցության շրջանակներում առաջին անգամ նախարարների մակարդակով կքննարկվեն տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող արդիական խնդիրներ։ Մասնավորապես, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համաձայնեցված քաղաքականության և դրա իրականացման համար լիազորված մարմնի ստեղծմանն առնչվող հարցեր:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]