Ժոզե Մոուրինյո. Եթե փողոցով գնում եք, ապա պարտադիր չէ, որ բոլորին բարևես. տեսանյութ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Անգլիայի Սուպերգավաթի համար հանդիպումից (0:1) հետո միջադեպին, երբ նա չսեղմեց «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ձեռքը:
«Չեմ ցանկանում դրանից պատմություն սարքել: Եթե փողոցով գնում եք, ապա պարտադիր չէ, որ բոլորին բարևես կամ ձեռքը սեղմես: Մարզական ակումբում իրավիճակը մի փոքր այլ է:
Սուպերգավաթի խաղի ժամանակ ես մտածում էի խաղացողների, թիմի, մարզադաշտի և հաղթանակի մասին, բայց չէի մտածում, որ մարզիչ պետք է մյուսի ձեռքը սեղմի, եթե նա չի ցանկանում դա», ասել է Մոուրինյոն: