211652_close_icon
views-count6721 դիտում article-date 15:40 05-05-2017

«Ռոմայի» երկրպագուները սպառնացել են թիմի երեք խաղացողի

«Ռոմայի» ծայրահեղ երկրպագուների խմբավորումներից մեկը սպառնալիքներ է հղել թիմի ֆուտբոլիստներին: Կոլիզեումի մոտ երկրպագուները պաստառ են տարածել հետևյալ խոսքերով. «Ընդամենը մի խորհուրդ, առանց որևէ սպառնալիքի… Քնեք լույսը միացրած»: Պաստառի տակ կախել են «Ռոմայի» խաղացողներ Ռաջա Նաինգոլանի, Մոհամեդ Սալահի և Դանիելե Դե Ռոսիի մարզաշապիկներով մանեկենները: Հռոմի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել և այս գործողությունը համարում է ֆուտբոլիստներին կյանքի սպառնացող հանցագործություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր