211652_close_icon
views-count6094 դիտում article-date 14:30 14-12-2016

Մոուրինյոն թիմի երկու խաղացողի պատրաստ է բաց թողնել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը կարող է լքել ակումբը: Ֆրանսիացին կարող է մշտական հիմունքներով տեղափոխվել «Էվերթոն»: Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է նրան թիմի հիմնական կազմի խաղացող դարձնել: «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը նույնպես կարող է հեռանալ ակումբից: Նա ցանկանում է կարիերան շարունակել Իտալիայում կամ Գերմանիայում: Նրանց ցանկանում են ձեռք բերել «Ռոման», «Էվերթոնը» և Մոսկվայի «Սպարտակը»: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն տվել է իր համաձայնությունը, որպեսզի այս երկու ֆուտբոլիստները հեռանան թիմից:

Նմանատիպ նյութեր