211652_close_icon
views-count47189 դիտում article-date 18:35 03-05-2017

Երևանում ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անունով բացված հուշաղբյուրի մոտ դպրոցականները երդվեցին. «Ձեզ բացակա չենք դնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 3-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցի բակում հուշաղբյուր բացվեց, որը նվիրված էր 2016 թ.-ին քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշաղբյուրի բացումը կատարեցին հայրենիքի համար կյանքը զոհաբերած Մհեր Երզնկյանի մայրը, դպրոցի տնօրեն տիկին Շարյանը: Նախաձեռնությունը դպրոցի աշխատակից Չինար Առաքելյանինն էր: Քանդակագործը՝ Մհեր Սիմոնյանն է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դպրոցի բակում հուշաղբյուրի բացումից առաջ և հետո կենդանի երաժշտությամբ հանդես եկան դպրոցի սաները: Զինվորներին նվիրված երգերի ժամանակ թե՛ ծնողները, թե՛ երեխաերը հուզվում էին: Վերջում դպրոցի կոլեկտիվը, երեխաներն ու հյուրերը ծաղիկներ խոնարհեցին հուշաղբյուրին: Իր ասմունքով հավաքվածներին հուզեց նաև դպրոցի նախկին շրջանավարտ, բանաստեղծ Աննա Կոստանյանը: Բոլորը միաբերան նշում էին՝ թե՛ Մ. Երզնկյանին, թե՛ արցախյան պատերազմի հերոսներին, քառօրյա պատերազմի առյուծ տղերքին, ովքեր հանուն հայրենիքի զոհաբերեցին իրենց կյանքը, «բացակա չեն դնի»: «Ամեն անգամ մեր ծարավը հագեցնելով ցայտաղբյուրից, հպարտորեն ասելու ենք. «Ձեր գործն անմահ է և դուք միշտ մեր սրտերում եք»,- նշում էին երեխաները: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 329+
329+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր