9713 դիտում
10:49 03-05-2017
Եթե հայ աղջիկն ընտրել է սևամորթ ամուսին, դա իր անձնական գործն է. գլխի չափերը կարևոր չեն. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Նորից Ֆեյսբուքում հայտնվեց հայ աղջկանից և սևամորթ ամուսնուց բաղկացած ընտանեկան մեկ այլ զույգի նկարը, և էլի սկսվեց «ուսյալ հայրենասերների» խրախճանքը «հայի գենի» վերաբերյալ: Մարդիկ ամենայն լրջությամբ պնդում են, որ կա, ասենք, հայկական գանգ և ոչ հայկական՝ չիմանալով, հավանաբար, որ այդ տեսությունն իրենցից մոտ 80 տարի առաջ պետական մակարդակով կյանքի էին կոչում Գերմանիայի իշխանությունները: Նրանք ունեին գանգերի հստակ մոդելներ, որոնց մի մասը համապատասխանում էր «արիական» չափանիշին, իսկ մյուսը՝ ոչ: Մեկը, հետևաբար, բարձր կարգի ազգ է, իսկ մյուսը՝ ցածր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: «Գենը» նույնն է՝ իբր ինչ-որ գենետիկ կոդեր կան, որոնցով ազգերը տարբերում են, և այդ կոդը, պարզվում է, պետք է պահել «անբասիր մաքրության» մեջ:
Ենթադրենք, իմ գենետիկ կոդն ուսումնասիրեցին և պարզեցին, որ այդ գենը համընկնում է թուրքի գենի հետ, դա որևէ ձևով ազդո՞ւմ է իմ գործունեության բնույթի վրա: Ես գրում և խոսում եմ հայերեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ծնվել եմ և մեռնելու եմ Հայաստանում: Դա՞ է կարևորը, թե՞ ինչ-որ գենետիկ կամ «գանգային» փորձագիտության արդյունքները: Եվ հակառակ դեպքն էլ վերցնենք. պատկերացրեք մի հայի, որի գեները «շատ մաքուր» են, գանգն էլ համապատասխանում է արիացու ամենաբարձր ստանդարտներին, բայց այդ հայը իր համաքաղաքացիների չքավորության հաշվին միլիարդատեր է դարձել: Նա ավելի՞ պիտանի է մեր հասարակության համար, քան «սխալ», թեկուզ թուրքական գենով օրինապաշտ քաղաքացին:
Մի խոսքով, միակ բանը, որի վրա արժե ուշադրություն դարձնել, մարդու վարքն է տվյալ հասարակության մեջ, իսկ սպիտակամորթ է նա, թե սևամորթ, սայլակով է տեղափոխվում, թե քայլելով, ակնոցավոր է, թե լավ տեսողություն ունի, նրա արյան բաղադրության մեջ ինչ «կոդեր» կան՝ այդ ամենը չափազանց երկրորդական է: Սովետի քանդվելը, բացի դրական արդյունքներից, ունեցավ նաև բացասական հետևանքներ՝ գործնականում ընդհատվել է շփումն այլ ազգերի հետ: Ոչ բոլորն են, որ հնարավորություն ունեն գոնե մեկ շաբաթով դուրս գալու մեր մոնոէթնիկ հանրապետության սահմաններից և տեսնելու այլ ազգի, այլ կրոնի, այլ մշակույթի, այլ գույնի մարդկանց: Այդ «ներփակվածությունն» է պատճառներից մեկը, որ մարդկանց մեջ ձևավորվում են անհեթեթ կարծրատիպեր ու բարդույթներ:
Եթե հայ աղջիկն ընտրել է սևամորթ ամուսին, դա իր անձնական գործն է: Միայն գավառական սահմանափակ մտահորիզոն ունեցողներն են, որ կարող են ընդհանրապես քննարկել այդ խնդիրը: Եվ ինչպես շատ-շատ այլ հարցերում, այստեղ նույնպես պետք է գնալ հոսանքին դեմ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
23:11 16-05-2024
Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն Գրիգորյան
5199 դիտում
22:43 19-06-2016
Բրիթնի Սփիրսի նախկին ամուսին անդրադարձել է իր և Սփիրսի ամուսնալուծությանը
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»