211652_close_icon

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը տեսակցել է Էրեբունի բժշկական կենտրոնում բուժում ստացող հրշեջ-փրկարարներին․վնասվածքներ ստացած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3298 դիտում article-date 23:00 27-11-2025
Այսօր՝  նոյեմբերի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, վթարի հետևանքով վնասվածքներ ստացած ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներին։

Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով։ Բժիշկները վստահեցրել են, որ հրշեջ-փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։

ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել փրկարարներին անձնվեր ծառայության համար և մաղթել արագ ապաքինում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր