211652_close_icon
views-count7508 դիտում article-date 11:34 05-07-2020

Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

[url=https://www.tert.am/am/news/2020/07/05/West-US/3336636]Tert.am[/url]-ը գրում է. Ամերիկացի երգիչ, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է, որ մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, հաղորդում է РИА Новости-ն: «Այժմ մենք պետք է արդարացնենք Ամերիկայի հույսերը՝ վստահելով Աստծուն, միավորելով մեր պատկերացումներն ու կառուցելով բոլորիս ապագան: Ես իմ թեկնածությունն եմ առաջադրում ԱՄՆ նախագահի պաշտոնում»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ուեսթը: Գրառման մեջ թեև երգիչը չի հստակեցրել, թե նախագահական որ ընտրությունները նկատի ունի, սական վերջում #2020VISION (Տեսլական 2020-խմբ.) վերտառությամբ նշում է կատարել: Թեև ԱՄՆ քաղաքական համակարգի առանձնահատկություններից ելնելով նախագահի պաշտոնի լուրջ հավակնորդներ են միայն հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, այս ընտրություններում՝ Թրամփն ու Բայդենը, սակայն կան դեպքեր, երբ այլ կուսակցությունների կամ անհատ թեկնածուները զգալի թվով ձայներ են հավաքել: Վերջին նման դեպքը գրանցվել է 1992թ-ին, երբ բիզնեսմեն Ռոսս Պերոն 19% ձայն էր ստացել:

Նմանատիպ նյութեր