ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Արզնի համայնքում անցկացվում է մոտ 3 կմ կոյուղագիծ. կան փողոցներ, որտեղ անգամ սովետական տարիներին բնակիչները չեն ունեցել կոյուղատար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Վերջին տարիներին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, սուբվենցիոն ծրագրերով մարզերում մեծ առաջընթաց է գրանցվել ճանապարհաշինարարության, ջրագծերի, այդ թվում՝ ոռոգման, խմելու ջրի ու կոյուղատարերի վերանորոգման, որոշ դեպքերում էլ՝ նորերի ստեղծման գործում:
Կոտայքի մարզի Արզնի բնակավայրը օր օրի առաջընթաց է գրանցում ոչ միայն նման աշխատանքներում, այլ նաև կանաչ գոտիների ստեղծման, մշակութային կյանքի վերելքի ուղղությամբ:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 25-ին, Կառավարության ֆինանսավորմամբ, սուբվենիցոին ծրագրի շրջանակներում Արզնի բնակավայրում մեծ թափով սկսվել է 2.5-3 կմ կոյուղատարի անցկացումը:
Աշխատանքները տեղում ղեկավարում է Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը, ու արդեն բնակիչները իրենց մաշկի վրա են զգում, թե ինչպիսի հսկայածավալ աշխատանք է ֆինանսավորել ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Մեր համայնքը մեծ թափով զարգացում է ապրում՝ առանց չափազանցության՝ ամեն բնագավառում: Վերջին տարիներին մեր համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի համագործակցված աշխատանքի արդյունքում մեր համայնքը շահում է:
Կարճ ժամանակում ստեղծվեցին խաղահրապարակներ, կանաչ գոտիներ, ասֆալտապատվել ու շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները այնպիսի փողոցներում, որտեղ որ նույնիսկ սովետական տարիներին ասֆալտ չի եղել, ինչի շնորհիվ էլ համայնքը ամբողջոթյամբ փրկվում է փոշուց ու ցեխից:
Մենք գիտենք, որ այդ աշխատանքները նույնպես իրականացվել են ՀՀ կառավարության, Կոտայքի մարզպետարանի և մեր համայնքի արդյունավետ աշխատանքի շնորհիվ, իսկ արդեն մի քանի օր է՝ գյուղում սկսվել են 2.5-3 կմ կոյուղատարի անցկացման աշխատանքները:
Նույնիսկ այն փողոցներով է անցկացվում կոյուղատարը, որին հարակից բնակվող բնակիչներս կյանքում չենք ունեցել, միշտ օգտագործել ենք մեր բակերում մեր ձեռքով փորված զուգարաններ, հիմա տեսնում ենք, թե ինչպես է ՀՀ Կառավարություն-Կոտայքի մարզպետարան-Արզնի համայնք ճիշտ ու գրագետ համագործակցությունը այս գործում առաջընթաց գրանցում ի շահ բնակչի:
Հեսա, որ ամբողջ աշխատանքներն ավարտվեն, էլ մեր սեփական տներում էդ անճոռնի զուգարանները կվերացնենք ու հանգիստ խղճով կիմանանք, որ արդեն գործում է կոյուղատար, թե չէ ինչի էր նման, 2-3 ամիսը մեկ հատուկ մեքենա էինք վարձում, որպեսզի զուգարանները դատարկեին»:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, այն, որ Կոտայքի մարզի Արզնի համայնքը օր օրի էլ ավելի է գեղեցկանում ու բարգավաճում, անհերքելի փաստ է, և դա առաջին հերթին համայնքապետ Ֆելիքս Միրզոևի, նրա աշխատակազմի, ինչպես նաև Կոտայքի մարզպետարանի ու կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում։
Հհամայնքում նաև մեծ տեղ է տրվել մշակութային կյանքին և վերջերս էր, որ հիմնովին վերանորոգված՝ Լեոնիդ Եդիգարովի անվան մարզամշակութային կենտրոնը իր դռները բացեց համայնքի բնակիչների առաջ։
Գրեթե օր չկա, որ այնտեղ տեղի չունենան երգի, պարի, ասմունքի պարապմունքներ, և որ ամենակարևորն է՝ մասնակիցների տարիքային սահմանափակում չկա։

«Ովքեր կասեն, թե մշակութային կյանքը մարզերում հոգեվարք է ապրում, թող չզլանան, մեկ օր անակնկալ գան մեր Արզնի համայնքի մշակույթի տուն ու կհամոզվեն, որ մեր համայնքը նույնպես չի զիջում մայրաքաղաքի բազմաթիվ մշակութային օջախների և դրա ապացույցը նաև այն է, որ ոչ միայն մշակույթի տան ներսում, այլ դրսում ենք մեր երեխաների պարապմունքներին ականատես լինում և դա մեր համայնքի ղեկավարի՝ Ֆելիքս Միրզոևի, նրա թիմի, Կոտայքի մարզպետարանի շնորհիվ»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։