Բեյոնսեի ու նրա ամուսին JayZ-ի կարողությունը հասել է 1 մլրդ դոլարի. Forbes
Ամերիկացի երաժիշտներ Բեյոնսեի ու նրա ամուսին Շոն Քորի Քարթերի /JayZ/ ընդհանուր կարողությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Այդ մասին հայտնում է Forbes-ը։
Ըստ ամսագրի տվյալների՝ Բեյոնսեն կուտակել է 350 մլն դոլար, ինչը թույլ է տվել նրան հայտնվել ԱՄՆ-ի ամենահաջողակ կանանց ցուցակում։
JayZ-ն ունի 810 մլն դոլար և հիփհոփի կատարողների վարկանշային աղյուսակում 2-րդ տեղում է։ Ամուսինների ընդհանուր կարողությունը այս պահին գնահատվում է 1.16 մլրդ դոլար։
Նրանք ունեն 5-ամյա դուստր՝ Բլու Այվիին և երգչուհին սպասում է երկվորյակի լույս աշխարհ գալուն։