Բրիթնի Սփիրսի նախկին ամուսին անդրադարձել է իր և Սփիրսի ամուսնալուծությանը
Բրիթնի Սփիրսի նախկին ամուսին ու պարող Կեվին Ֆեդերայնը հարցազրույցներից մեկում կրկին անդրադարձել է տարիներ առաջ իր և Սփիրսի աղմկահարույց ամուսնալուծությանը։
Կեվինն ասել է, որ տեղի ուեցավ այն , ինչ պետք է տեղի ունենար, ըստ նրա, ինքը շատ լավ գիտի, թե որն էր իրենց ամուսնալուծության պատճառը, սակայն չի ցանկանում հրապարակավ հայտարարել այդ մասին:
Հիշեցնենք, որ Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Սփիրս-Ֆեդերայն զույգն ամուսնալուծվեց 2007 թվականին, որից հետո երգչուհին ընկավ դեպրեսիայի մեջ և սկսեց չարաշահել ալկոհոլը, հենց այդ ժամանակ էր, որ Բրիտնին սափրեց գլուխը, ինչը մինչ այսօր էլ մեծ քննարկումների տեղիք է տալիս: