Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն «թաղեց» «Ատլետիկոյին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ջախջախեց «Ատլետիկոյին»` 3:0:
Այդքան սպասված դիմակայությունը չստացվեց: Արքայական ակումբը բարձրակարգ հանդիպում անցկացրեց և բոլոր առումներով գերազանցեց Դիեգո Սիմեոնիի թիմին, որը ընդհանրապես ոչնչով աչքի չընկավ և զարմանալիորեն անզոր տեսք ուներ, ինչը բնորոշ չէ նրան:
Հանդիպման հերոսը դարձավ «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 10-ին` «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, և «Ատլետիկոյի» համար գրեթե շանս չկա:
[b]Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
[/b]
«Ռեալ»-«Ատլետիկո»` 3:0
Ռոնալդու, 10, 73, 86