Ռոնալդուն ընտանիքին խոստացել էր, որ «Ատլետիկոյին» երեք գոլ կխփի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ընտանիքի անդամներին և ազգականներին խոստացել էր, որ «Յուվենտուսը» անպայման կհաղթահարի «Ատլետիկոյի» արգելքը, իսկ ինքը երեք գոլ կխփի:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի առաջին խաղում «Ատլետիկոն» 2:0 հաշվով հաղթել էր «Յուվենտուսին», և «Յուվեն» դեռ երբեք չէր անցել հաջորդ փուլ՝ նման հաշվով պարտվելուց հետո:
Արդյունքում Ռոնալդուն խոստումը կատարեց՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալով, իսկ «Յուվեն» 3:0 հաշվով հաղթելով, դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Այժմ պորտուգալացին Չեմպիոնների լիգայում 8 հեթ-տրիկ ունի, այնքան, որքան՝ Մեսին: Բացի այդ, դեռ երբեք ոչ մի ֆուտբոլիստ Չեմպիոնների լիգայում 3-ական գոլ չէր խփել նույն թիմին:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումներում Ռոնալդուն ֆանտաստիկ վիճակագրություն ունի՝ 29 խաղ, 23 գոլ: