Խուանֆրան. Ճակատագիրը «Ատլետիկոյին» Չեմպիոնների Լիգայի 2 գավաթ է պարտք
«Ատլետիկոյի» պաշտպան Խուանֆրանը իր տեսակետն է հայտնել Չեմպիոնների Լիգայում թիմի հեռանկարների մասին:
«Այժմ ճակատագիրը մեզ պարտք է ոչ թե մեկ, այլ` 2 Չեմպիոնների Գավաթ: Վստահ եմ, որ մենք ևս մեկ անգամ դուրս կգանք եզրափակիչ և Գաբին իր գլխավերևում կպահի Գավաթը: Ես պատրաստ եմ հեռանալ միայն որպես չեմպիոն:
Ընդհանուր առմամբ, սա լավ մրցաշրջան էր, սակայն ոչ`Միլանում», ասել է Խուանֆրանը:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչի 11 մետրանոց հարվածաշարում Խուանֆրանը հարվածե դարպասաձողին, ինչն էլ ճակատագրական դարձավ թիմի համար: