211652_close_icon
views-count9451 դիտում article-date 20:18 02-05-2017

«Վերջին օրերին իմ և Արմեն Սողոմոնյանի նկատմամբ կատարված հանցավոր արարքի հետևանքով առաջացած հանրային հետաքրքրության շրջանակներում, որոշ անձանց կողմից փորձ է կատարվել շահարկել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անունը .Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այլևս Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը չէ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Վերջին օրերին իմ և Արմեն Սողոմոնյանի նկատմամբ կատարված հանցավոր արարքի հետևանքով առաջացած հանրային հետաքրքրության շրջանակներում, որոշ անձանց կողմից փորձ է կատարվել շահարկել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունը, ում շահերի ներկայացումն եմ իրականացնում մի քաղաքացիական գործի շրջանակներում: Փաստաբանների պալատում առկա բացասական երևույթների դեմ իմ պայքարում, ընթացող քրեական դատավարական գործընթացներում Վ.Գասպարյանի անվան շահարկումը բացառելու համար, իմ և պարոն Վ.Գասպարյանի կողմից փոխադարձ համաձայնություն է ձեռքբերվել իմ կողմից իր շահերի ներկայացուցչությունը այսօրվանից դադարեցնելու մասին: Ցանկանում եմ հայտնել իմ խորին երախտագիտությունը ՀՀ ոստիկանության պետին ցուցաբերված վստահության համար»: Նշենք, որ խոսքը վերաբերում է փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում փաստաբանների միջև տեղի ունեցած ծեծին, որի առթիվ երկու կողմն էլ հաղորդում են տվել և հարուցվել է քրեական գործ: Նշված դեպքից հետո նշվում էր, որ Տիգրան Աթանեսյանը Վլադիմիր Գասպարյանի փաստաբանն է: ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: Ապրիլի 27-ին փաստաբանների միջև վեճի և ծեծի դեպքով Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, Արսեն Հարությունյանի և Վրեժ Խաչիկյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում նրանք երեքն էլ տուժող են ճանաչվել: Իսկ մինչ այդ, կրկին ծեծի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա, այդ գործով էլ տուժող են ճանաչվել Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը:

Նմանատիպ նյութեր