ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՀՀ ՃՈ նախկին պետը նշանակվեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ
                        Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՀՀ  ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը  հրամաններ է ստորագրել: 
ՀՀ ոստիկանապետի հրամանով Վահե Հարությունյանը իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության  վարչության պետի պաշտոնից: Վերջինիս  աշխատանքային գործունեության համար ՀՀ ոստիկանապետը շնորհակալություն է հայտնել: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ: 
Մինչ այդ Ա. Հակոբյանը աշխատում էր ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ և ՀՀ ոստիկանապետի  հրամանով ազատվել էր այդ աշխատանքից սեփական դիմումի համաձայն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

