211652_close_icon

«Մանչեսթեր Յունայթեդը» հերթական կորուստը ունեցավ

views-count14995 դիտում article-date 17:21 02-05-2017
Անգլիայի առաջնության 35-րդ տուրում` «Սուոնսիի» հետ խաղում (1:1) «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն վնասվածք է ստացել: Սպասվում է, որ վնասվածքի պատճառով Շոուն բաց կթողնի նվազագույնը 4 շաբաթ: 21-ամյա անգլիացին հավանաբար բաց թողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Ապաքինման հստակ ժամկետները հայտնի կդառնան խորացված բուժհետազոտությունից հետո: Այդպիսով, մանկունյանցիները հերթական կադրային կորուստը ունեցան: Վնասվածքների պատճառով թիմը տևական ժամանակով կորցրել է պաշտպաններ Սմոլինգին, Ջոնսին, Ռոխոյին, Ֆոսու-Մենսային, հարձակվող Զլաթան Իբրահիմովիչին, ապաքինման և շարք վերադառնալու փուլում են կիսապաշտպաններ Պոլ Պոգբան և Խուան Մատան:

Նմանատիպ նյութեր