Հերթական անդառնալի կորուստը. 19-ամյա զինծառայող է զոհվել
Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: