211652_close_icon
views-count2270 դիտում article-date 11:51 02-05-2017

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունենալու. Սպիտակ Տուն

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց են ունենալու։ Այդ մասին հայտնել է Սպիտակ Տունը, փոխանցում է BBC-ն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ թեման լինելու է, ամենայն հավանականությամբ, Սիրիայի հակամարտությունը։ Զրույցը պետք է կայանա Մոսկվայի ժամանակով ժամը 19։30-ին։ Երկու պետությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցը 3-րդը կլինի Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր և տեղի կունենա Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրացման ֆոնին։ Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածությունը մեծացել է այն բանից հետո, երբ Թրամփը հրաման տվեց հրթիռակոծել Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված կառավարական ուժերի օդաբազան, որտեղից օդ բարձրացած կործանիչները քիմիական ռումբ էին նետել բնակավայրերից մեկի վրա, ինչի հետևանքով էլ շուրջ 100 խաղաղ բնակիչ էր զոհվել։

Նմանատիպ նյութեր