25595 դիտում
18:09 01-05-2017
Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի եկեղեցում տեղի ունեցավ զանգի օծման ու տեղադրման արարողություն. ներկա էին Շիրակի մարզպետն ու Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի եկեղեցին համարվում է բացառիկ կառույցներից: Այն կառուցվել է 4-5-րդ դարերում:
Բազիլիկ եկեղեցին կառուցված է կարմիր տուֆով, հաղթահարել է ժամանակի փորձությունն ու պահպանվել գրեթե ամբողջությամբ: Միայն տանիքն է նորոգվել բարերարի միջոցներով:
Եկեղեցին 2005 թվականից կրում է Սուրբ Հովհաննեսի անունը: Խորհրդային միության տարիներին որպես ամբար է ծառայել:
Սուրբ Հովհաննեսը չունի գմբեթ, հետեւաբար չունի նաեւ զանգ: Հարեւանությամբ զանգակատուն է կառուցվել: Նախաձեռնությունը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ընտանիքինն է:
Լեռնակերտը մարզպետի հայրական գյուղն է: Որդին էլ եկեղեցու խաչի քավորն է:
Զանգի օծման ու տեղադրման արարողությանը բազմաթիվ շիրակցիներ են մասնակցել, ներկա է եղել նաեւ Երեւանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը: Նա նույնպես ծնունդով Լեռնակերտից է:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
Նմանատիպ նյութեր
28240 դիտում
21:35 06-01-2019
Շիրակի մարզի Վարդաքար գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ ջրօրհնեքի պատարագ. ներկա էր նաև խաչքավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ